Եղանակը Հայաստանում և Արցախում հունվարի 30-ին – Armenia Today

Հայաստանում հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունվարի 30-31-ը Շիրակի դաշտի ցածրադիր գոտիներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, կպահպանվի մառախուղ: Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 30-ի առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հունվարի 30-31-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 30-ից փետրվարի 3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ:

Երևանում հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 0-2 աստիճանով: Առանց տեղումների եղանակ է կանխատեսվում նաև հունվարի 31-ին:

Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -4, Կոտայքի մարզում՝ 0-ից -3 աստիճան: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-ից +4, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +6-ից +10-ի սահմաններում: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +7-ից +10:

Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է -1-ից -4 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը սպասվում է 0-ից մինչև -3: Արմավիրում ցերեկը սպասվում է 0-ից մինչև -2, Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի 0-ից -3, Սյունիքի մարզում՝ 0-ից -3:

Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 30-ին սպասվում է արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +12 աստիճան:

Leave a Comment