ԿԳՄՍ նախարարը աշակերտներին հրավիրել է իր հետ միասին այցելել գիտական ինստիտուտներ

ԿԳՄՍ նախարարը աշակերտներին հրավիրել է իր հետ միասին այցելել գիտական ինստիտուտներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․

Սիրելի դպրոցականներ,

 

եթե սովորում եք 7-12-րդ դասարաններում և հետաքրքրվում եք գիտությամբ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ, զրուցել գիտնականների հետ, ծանոթանալ, թե ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ հետազոտություններով են զբաղվում։

Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրել [email protected] հասցեով։ Շատ լավ կլինի, եթե մի քանի բառով նկարագրեք՝ ինչու եք ուզում այցելել գիտական լաբորատորիա կամ ինստիտուտ, ինչ ակնկալիքներ և ինչ հետաքրքրություններ ունեք։ Առաջին այցը կիրականացնենք հաջորդ շաբաթ, կայցելենք Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։

Խնդրում եմ հաշվի առնեք, որ ամեն այցին մասնակցողների թիվը կարող է լինել մինչև քսան հոգի, որպեսզի այցը լինի ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար և բովանդակային։ Այնպես որ, շտապեք գրանցվել

Leave a Comment