Starnews.am-ը գրում է․
Դերասանուհի Լիլի Կարապետյանը, ով ճանաչում ձեռք բերեց «Ֆուլ հաուս» հեռուստասերիալում Լիլիթի կերպարը մարմնավորելով, օրերս ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ։
Վերջերս դերասանուհին հրապարակում էր արել, որտեղ երևում էր նրա կլորիկ փորիկը՝ փաստորեն հայտնելով, որ երեխայի է սպասում։
Այս օրերին Լիլին նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որտեղ նրանք իրենց ձեռքերում պահում են փոքրիկ երեխայի հագուստ։ Հրապարակմանը կից դերասանուհին տեղադրել է կապույտ սրտիկ, ինչով էլ ակնարկել է սպասվող փոքրիկի սեռը։ Այսպիսով, զույգը տղա երեխայի է սպասում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: