ԱՄՆ-ի և Իրանի միջև գլխավոր տարաձայնությունը իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու՝ Վաշինգտոնի պահանջն է։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Ամենախնդրահարույց հարցը ԱՄՆ-ի պահանջն էր, որպեսզի Իրանը համաձայնի սահմանափակել իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրների տվյալներով՝ Իրանը հրաժարվել է կատարել ԱՄՆ-ի պահանջը և հայտարարել է, որ քննարկելու է միայն իր միջուկային ծրագիրը:
Հրապարակման համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռներն ամենից շատ անհանգստացրել են Իսրայելին, որը 2025 թվականի հունիսին Իրանի հետ հակամարտության սրման ժամանակ իր հակահրթիռային պաշտպանության միջոցների զգալի մասը ծախսել է իրանական հրթիռները որսալու վրա: