Նարեկ Սամսոնյանին դատարան բերեցին սայլակով. ՈՒՂԻՂ

Տեսանյութեր
Քաղաքականություն

Նարեկ Սամսոնյանին դատարան բերեցին սայլակով. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը:

Ուղեկցող գումարտակը Նարեկ Սամսոնյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից դատարան բերեց սայլակով:

Հիշեցնենք, որ կալանավայրում գտնվող Նարեկ Սամսոնյանը 15 օր հացադուլի մեջ գտնվելուց հետ տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը: Ի նշան բողոքի՝ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ էր սկսել:

Այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը:

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց՝ գործ ունենք ոչ թե հանցավոր արարքի, այլ թույլատրելի խոսքի հետ: Իսկ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն էլ հավելեց՝ մեղադրողի հնչեցրած տեքստում խուլիգանություն հանցակազմը բնորոշ գործողություն չներկայացվեց: 

Վազգեն Սաղաթելյանն էլ նշեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից: Նրանք կալանավորված են խուլիգանության հոդվածով: Դատական նիստը շարունակվում է:

Leave a Comment