
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու պատճառով։
«Դրանք կվերաբերեն կառավարության անդամների, դատախազների, ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների և ինտերնետի արգելափակման համար պատասխանատու անձանց։ Ավելի քան 20 անհատների և կազմակերպությունների ակտիվները կսառեցվեն, և նրանց կարգելվի մուտք գործել եվրոպական տարածք», – ասել է Բարոն՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստին ժամանելուն պես:
Նա հավելել է, որ Փարիզը կաջակցի ԻՀՊԿ-ի ընդգրկմանը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։