Ռամկավար Ազատական կուսակցությունը կտրականապես մերժում է Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելու որոշումը


Ռամկավար Ազատական Կուսակցությունը հայտարարում է, որ կտրականապես անընդունելի է համարում Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց առաջիկա ժողովը Մայր Աթոռից և Հայաստանից դուրս՝ Ավստրիայում գումարելու որոշումը՝ այն որակելով արտառոց և անհիմն պատճառաբանություններով արդարացվող քայլ։ Կուսակցությունը միաժամանակ հորդորում է առաջնորդվել միայն իր պաշտոնական հարթակներում և էլեկտրոնային հասցեով տարածվող հավաստի հայտարարություններով։


«Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, այսու, պաշտօնապէս կը յայտարարէ, թէ կտրականապէս մերժելի կը համարէ Հայց. Առաքելական եկեղեցւոյ Եպիսկոպոսաց յառաջիկայ ժողովը Մայր Աթոռէն և հայրենիքէն հեռու` Աւստրիոյ մէջ գումարելու արտառոց որոշումը։


Նոյնքան անհանդուրժելի են անհեթեթ այդ որոշումը չքմեղելու համար տրուող անհիմն, յերիւրածոյ և ողորմելի  պատճառաբանութիւնները։


Այս առիթով, մէկ անգամ ընդմիշտ կը յայտնենք նաև թէ Ռամկավար Ազատական Կուսակցութեան վաւերական յայտարարութիւնները բացարձակաբար կ’ըլլան ՌԱԿ-ի պաշտօնաթուղթի վրայ և կ’առաքուին միայն [email protected] հասցէէն։ Կարելի է ստոյգ տեղեկութիւններ ստանալ նաև հետևեալ առցանց հասցէներէն www.ramgavar.am  և www.facebook.com/ramgavar»,- ասվում է հաղորդագրությունում:


Հիշեցնենք՝ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Գարեգին Բ-ի հրավերով։


 

Դիտումների քանակ3

Leave a Comment