Հրդեհի վայր է ժամանել 18 մարտական հաշվարկ

Հրդեհի վայր է ժամանել 18 մարտական հաշվարկ

Շերամի փողոցում բռնկված հրդեհի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներից 18 մարտական հաշվարկ։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը։

Ըստ նրա՝ հայտարարվել է հրդեհի բարդության երրորդ կանչ և ավելացվել են մեքենաները՝ տեղայնացնելու համար հրդեհը։

«Ներկայումս չորս տեղամասով գնում է հրդեհաշիջման աշխատանք։ Անմիջապես հենց պահեստին կպած բնակելի տուն կա, և այնտեղ աշխատանքներ ենք իրականցնում, որպեսզի տարածումը կանխենք։ Այն գրեթե հաջողվել է։ Տուժածներ չկան»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment