29 հունվարի 2026 – 17:07 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 29-ին տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբդատականնիստը։
Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀԷՑ-ին առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ կապված իրենք սահմանադրական բնույթի խնդիրներ են տեսնում, հայտնում է Aysor.am-ը:
«Ամենամեծ խնդիրը ՀԾԿՀ նախագահին լիազորություններ տրամադրելն է, որովհետև Սահմանադրության համաձայն՝ պետական իշխանությունը ժողովուրդը յուրացնում է Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, իսկ Սահմանադրությունն ինքնավար մարմին որպես ՀԾԿՀ-ն է դիտարկում, ոչ թե նրա նախագահին»,-ասել է նա:
Օրբելյանը նշել է, որ, ի սկզբանե, նպատակն էր 2 ամսում գործն ավարտել, ստանալ որոշում, և որևէ հայցի ապահովման խնդիր որպես այդպիսին դրված չէր։
«Ակնհայտ էր և մենք համոզված հիմնավորել էինք, որ որևէ խախտում չկա։ Բայց երբ կառավարության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա վիճակին և պատասխան ներկայացնի, այդ ժամանակ նոր մենք միջնորդեցինք»,-ասել է նա ։
Փաստաբանը պարզաբանել է, որ հենց այդ հանգամանքն է ստիպել ներկայումս ներկայացնել կասեցման միջնորդություն։
Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: