https://arm.sputniknews.ru/20260129/putin–sharaa-banakcutjunneri-zhamanak-qnnarkvel-e-rusakan-razmabazaneri-teman-peskvov-98218740.html
Պուտին – Շարաա բանակցությունների ժամանակ քննարկվել է ռուսական ռազմաբազաների թեման. Պեսկով
Պուտին – Շարաա բանակցությունների ժամանակ քննարկվել է ռուսական ռազմաբազաների թեման. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ բանակցությունների հիմնական թեման երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն էին։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T14:59+0400
2026-01-29T14:59+0400
2026-01-29T14:59+0400
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95790020_0:234:3090:1973_1920x0_80_0_0_2305c8cad7ae310c7cb83020af6a0b12.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սիրիայում ռուսական ռազմաբազաների թեման եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ Շարաայի միջև բանակցությունների օրակարգում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազաներին, այդ թեման եղել է բանակցությունների օրակարգում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որոշումներ են կայացվել Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ։Նրա խոսքով՝ Կրեմլում ռուս-սիրիական բանակցությունները հիմնականում կենտրոնացած են եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը և Սիրիան առևտրատնտեսական հարցերում համագործակցության լայն ներուժ ունեն, փոխադարձ հետաքրքրություն կա։«Դրանք (բանակցությունները – խմբ.) նվիրված են եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացմանը։ Բավական լայն ներուժ և փոխադարձ հետաքրքրվածություն կա», – ասել է Պեսկովը։Նշենք, որ ալ Շարաան հերթական աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում և հունվարի 28–ին բանակցություններ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ռուս-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր և կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Առաջնորդները կանդրադառնան նաև Սիրիայում ռուսաստանցի զինվորականների ներկայությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95790020_146:0:2877:2048_1920x0_80_0_0_76130171f6f5ae6dfff51928f88fd9dd.jpg.webp
դմիտրի պեսկով
դմիտրի պեսկով
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ բանակցությունների հիմնական թեման երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն էին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սիրիայում ռուսական ռազմաբազաների թեման եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ Շարաայի միջև բանակցությունների օրակարգում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազաներին, այդ թեման եղել է բանակցությունների օրակարգում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որոշումներ են կայացվել Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Կրեմլում ռուս-սիրիական բանակցությունները հիմնականում կենտրոնացած են եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա։
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը և Սիրիան առևտրատնտեսական հարցերում համագործակցության լայն ներուժ ունեն, փոխադարձ հետաքրքրություն կա։
«Դրանք (բանակցությունները – խմբ.) նվիրված են եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացմանը։ Բավական լայն ներուժ և փոխադարձ հետաքրքրվածություն կա», – ասել է Պեսկովը։
Նշենք, որ ալ Շարաան հերթական աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում և հունվարի 28–ին բանակցություններ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ռուս-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր և կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Առաջնորդները կանդրադառնան նաև Սիրիայում ռուսաստանցի զինվորականների ներկայությանը։