ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում է տեղի ունենում, եթե այն հասանելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, ապա ամբողջությամբ կպետականացվի. այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել, բայց այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում, եթե այն հասանելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, ապա մենք այն լիարժեք, ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- ճեպազրույցին ասաց նա։