Արարատ թե Արագած, դա պետությա՞ն, թե՞ չպետության մասին հարց է. ՀՀ-ում կա Արարատ խոշորացված համայնք և Արարատի մարզը, Արարատ սար ՀՀ-ում չկա. Փաշինյան


Հասարակություն


Արարատ թե Արագած, այդ հարցը հետևյալի մասին է պետություն, թե չպետություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ և դա Արարատ խոշորացված համայնքն է և Արարատի մարզն է, բայց Արարատ սար ՀՀ-ում չկա:

Եթե դա դուք չեք նկատում  և մենք չենք նկատել դա ընդամենը մի բանի մասին է վկայում, որ պետություն և չպետություն հասկացությունների միջև սահմանազատում իրականացրած չի եղել,  և մենք դա իրականցրել ենք, որովհետև մենք պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետությունն ենք»,-ասել է  Փաշինյանը:


Leave a Comment