Ո՞մ ոռով էր Նիկոլն Արցախը որպես Հայաստան հռչակում, եթե Ալենի պատմածն իրականություն է



Սիմոնյան Ալենը, նախկին իշխանություներին մեղադրելով բանակը քանդելու,սովամահ անելու ու զինվորներին «ցելով» ստորացնելու համար, հայտարարել է, թե իրենք 2020-ին հասել են վատթար բարքերով ու փաստացի ոչնչացված բանակով:

Ալենը անուղղակիորեն ասել է, թե ինչու է որոշել վարկաբեկել բանակն ու պատմել իր՝ այնտեղ ունեցած տառապանքների մասին. 44-օրյա պատերազմի հետևանքների պատասխանատվության հարցն է փորձել լուծել Ալենը՝ պարտության մեղքը բարդելով նախկին ղեկավարների վրա, որպեսզի արդարացնի Նիկոլին ու վերջինիս ինքնախոստովանությունները մոռացության տա:

Բայց հարց է առաջանում՝ եթե բանակն իսկապես այդքան վատն էր, ապա ինչո՞ւ էր Նիկոլը մեդալներ բաժանում կամ բանակի մասին խոսելիս այն ներկայացնում որպես տարածաշրջանում ամենամարտունակն ո հզորը: Ախր կան, չէ՞, ձայնագրությությունները: Կամ եթե Ալենը, լինելով պետական պաշտոնյա, արդեն տեղեկացել էր բանակի վատթար վիճակի մասին, ապա ինչո՞ւ էր Նիկոլն իրեն գժի տեղ դնում բանակցություններում ու մերժում 2019-ի առաջարկությունը: Ո՞մ ոռով էր Նիկոլն Արցախը որպես Հայաստան հռչակում Ստեփանակերտում, եթե Ալենի պատմածները ոչ թե հեքիաթներ են այլ բացարձակ իրականություն:

Հռչակում էր, որ իր տերերի պատվերը կատարեր ու աներ այն, ինչի համար բերվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment