29 հունվարի 2026 – 11:51 AMT
PanARMENIAN.Net – Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի:
Նա նշել է, որ պատասխանը կլինի անհապաղ, աննախադեպ և ուղղված կլինի թե՛ ագրեսորին, թե՛ նրա դաշնակիցներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Սահմանափակ հարվածը պատրանք է։ Ամերիկայի ցանկացած ռազմական գործողություն Իրանի ցանկացած կետի և ցանկացած մակարդակում, Թեհրանի կողմից կդիտարկվի որպես պատերազմի սկիզբ, և պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ ու աննախադեպ, որի թիրախը կլինեն ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին», — գրել է Շամխանին իր X-ի իր էջում:
Տարածաշրջանում է գտնվում ամերիկյան ավիակիրների հարվածային խումբը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հարցը։