Արգենտինայի մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի է ունեցել հզոր պայթյուն: Հրդեհը տարածվել է հարակից շենքերում։ Այս մասին հաղորդել է La Nación թերթը։
Ըստ թերթի՝ պայթյունը տեղի է ունեցել Սան Ֆեռնանդո շրջանի գործարանում: Պայթյունի հետևանքով բռնկվել է խոշոր հրդեհ, որը կլանել է հարևան շենքերը։
Թերթը նշում է, որ պայթյունի պատճառը, ինչպես նաև զոհերի թիվը դեռևս հայտնի չեն: Հրդեհը մասամբ մարվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Ըստ TN հեռուստաալիքի՝ մոտակա 15 թաղամասերը մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Դեպքի վայրի մոտակայքում գտնվող շենքերի բնակիչները տարհանվել են։