2026-ի մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային – CIVILNET

2026-ի մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային։ Մայիսի 4-ի (երկուշաբթի) փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության հունվարի 29-ի նիստին: Որոշումը վերաբերում է միայն 2026-ի մայիսի 4-ին: Աշխատանքային օրվա տեղափոխումը պայմանավորված է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովով, որի շրջանակում Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել պետությունների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակությունների։ Վարչապետի աշխատակազմի կողմից պատրաստված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման կարևորությունն ու մասնակցության աննախադեպ մակարդակը պահանջում են մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության առավել արդյունավետ կազմակերպում։ Ոչ աշխատանքային օր հայտարարելը թույլ կտա նվազեցնել ծանրաբեռնվածությունը Երևանի փողոցներում և պատշաճ կերպով ապահովել գագաթնաժողովի […]

Leave a Comment