Զրոյականին մոտ կետից ունենք դեպի զարգացում գնացող գիտություն. Տիգրան Ավինյան

Զրոյականին մոտ կետից ունենք դեպի զարգացում գնացող գիտություն. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է գիտության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։

«2021թ. հենց այս դահլիճում, նաև ձեր մասնակցությամբ, մենք քննարկում ունեցանք «Գիտուժ» նախաձեռնության հետ, ովքեր բարձրաձայնում էին ամենավտանգավոր խնդիրներից մեկը՝ գիտության ոլորտում շարունակական պրոբլեմները, որ ինչ-որ մի պահի բերելու էին կոլապսի ու գիտության վերացման։ 2021թ. դուք որոշում կայացրիք, որ 4 տարի հաջորդականորեն անգամներով ավելանալու է ֆինանսավորումը գիտության ոլորտում, և հնչեցվող թվերը ցույց են տալիս, որ փոփոխությունները թռիչքաձև են եղել։ Մենք, կարելի է ասել, զրոյականին մոտ կետից ունենք դեպի զարգացում գնացող գիտություն, և ավելացնելով այդ ոլորտում ռեսուրսները, Ձեր դիտողությունը շատ տեղին է»,- ասել է նա՝ անդրադառնալով վարչապետի հայտարարություններին։

«Մարդիկ, որ մեզ այս դահլիճում ցույց էին տալիս, թե գիտնականի միջին տարիքն ինչքան է, նվազագույնը պետք է խոսեն այս մասին։ Կարևոր է, որ սա տեղի է ունեցել ու շարունակում է տեղի ունենալ, բայց նաև այս արձանագրումները նույնպես կարևոր են»,- ասել է  նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment