Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում. Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը

Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում. Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը

28 հունվարի 2026 – 16:41 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած ելույթում, անդրադառնալով Հայաստանի՝ ժողովրդավարության ուղին բռնելու որոշմանը, ասել է, որ հայ ժողովուրդն ապացուցել է, որ կարող է ընտրել իր ճակատագիրը:

Նա հայտարարե, է, որ 2018-ից ի վեր Հայաստանը իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ, հայտնում է 1lurer.am-ը:

«Արտաքինից հրահանգվող բարեփոխումների գործընթացը կարող էր շարունակվել երկար ժամանակ՝ այդպես էլ չհասնելով այն փուլին, երբ Հայաստանը կդառնար լիարժեք ժողովրդավարական պետություն, քանի որ կառավարության մակարդակով որևէ լուրջ հակազդեցություն այդ նպատակին չի եղել։ Այդ իսկ պատճառով, քաղաքացիները որոշել են փոխել իշխանությունն իրենց երկրում՝ վերածվելով վերափոխումների ու ժողովրդավարացման հիմնական շարժիչ ուժի»,-ասել է նա՝ հավելելով, որ խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունն առանձնահատուկ էջ է բացել Հայաստանի նորագույն պատմության մեջ։

«Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո՝ 2018 թվականից, ես ինքս քայլեցի հարյուր հազարավոր իմ համաքաղաքացիների՝ քույրերիս ու եղբայրներս կողքին, որոնք լցրին Հայաստանի փողոցներն ու քաղաքները ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով և այն համոզմամբ, որ մենք արժանի էինք ավելիին՝ արդար և օրինակելի ընտրությունների, մեր ձայներով, մեր քվեներով Կառավարություն ձևավորելու իրավունքի՛ ենք արժանի, բաց, հաշվետու, թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար, դպրոցների և ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի վրա, այլ ոչ թե օլիգարխների և կոռումպացված պաշտոնյաների համար ամրոցների և մասնավոր կալվածքների, [արժանի ենք] պաշտոնյաներին կաշառք չվճարող և արհեստական մենաշնորհներ չպարունակող բիզնեսների, անկախ և արդյունավետ դատական համակարգի:

Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը: 2018-ից ի վեր Հայաստանը իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ»,- ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանի արձանագրած առաջընթացն արտացոլվել է մի շարք հեղինակավոր կառույցների՝ այդ թվում Freedom House, «Լրագրողներ առանց սահմանների», Transparency International և այլոց հրապարակած զեկույցներում ու բանաձևերում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ:

Leave a Comment