https://arm.sputniknews.ru/20260129/bazmafunkcivonal-kentrvon-karucelu-hamar-erevani-qaghaqapetarany-kotari-paskevichi-blury-98196966.html
Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը կօտարի «Պասկևիչի բլուրը»
Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը կօտարի «Պասկևիչի բլուրը»
Sputnik Արմենիա
«Պասկևիչի բլուրը» ժամանակին նախատեսվել էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T11:15+0400
2026-01-29T11:15+0400
2026-01-29T11:15+0400
երևան
հհ կառավարություն
իվան պասկևիչ
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55680382_58:66:941:563_1920x0_80_0_0_f0d5661363f040ee79cc40d53bbdfa87.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը կօտարի և հանրության գերակա շահ կճանաչի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուրը» և հարակից տարածքները։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նշվում է, որ այս որոշումն ընդունել է Երևանի ավագանին 2024 թ. սեպտեմբերին:Ըստ այդ որոշման` Երևանի գլխավոր հատակագծով Երևանի կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում (մոտ 81 հա) Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ «Պասկևիչի բլուրի» և դրա հարակից մասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոն, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտի:Քաղաքաշինական այս ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ–ները: Պետության անունից պայմանագիրը կկնքի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Նշվում է, որ կստեղծվեն նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, հիմնովին կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:Ի դեպ, «Պասկևիչի բլուրը» ժամանակին նախատեսվել էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար, սակայն ներկայումս, ըստ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորման` տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները:Հիշեցնենք, որ գեներալ Պասկևիչը 1826-28 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ռուսական զորքերի հրամանատարներից մեկն է, 1828 թ.-ին Արևելյան Հայաստանի և Երևանի բերդի ազատագրման գլխավոր դերակատարը: Մասնակցել է նաև 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմին, իսկ ավելի վաղ՝ 1812-14 թվականներին, Հայրենական պատերազմին և Փարիզի գրավմանը։Պասկևիչի բլրին նշվել է Երևանի բերդի՝ պարսկական լծից ազատագրման տարեդարձը
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55680382_160:42:855:563_1920x0_80_0_0_8d706bab3439ccb7bb87071d92dc568e.jpg.webp
երևան, հհ կառավարություն, իվան պասկևիչ, շինարարություն
երևան, հհ կառավարություն, իվան պասկևիչ, շինարարություն
«Պասկևիչի բլուրը» ժամանակին նախատեսվել էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը կօտարի և հանրության գերակա շահ կճանաչի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուրը» և հարակից տարածքները։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ այս որոշումն ընդունել է Երևանի ավագանին 2024 թ. սեպտեմբերին:
Ըստ այդ որոշման` Երևանի գլխավոր հատակագծով Երևանի կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում (մոտ 81 հա) Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ «Պասկևիչի բլուրի» և դրա հարակից մասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոն, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտի:
Քաղաքաշինական այս ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ–ները: Պետության անունից պայմանագիրը կկնքի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևան քաղաքի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար նախատեսված գրեթե բոլոր անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը կնպաստի տարածքների արդյունավետ կառավարման ու արդիական էկոհամակարգի ձևավորման միջոցով մայրաքաղաքի տարածական կենսունակության պոտենցիալի աճին, կենտրոնական հատվածի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը և տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ կստեղծվեն նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, հիմնովին կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:
Ի դեպ, «Պասկևիչի բլուրը» ժամանակին նախատեսվել էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար, սակայն ներկայումս, ըստ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորման` տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները:
Հիշեցնենք, որ գեներալ Պասկևիչը 1826-28 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ռուսական զորքերի հրամանատարներից մեկն է, 1828 թ.-ին Արևելյան Հայաստանի և Երևանի բերդի ազատագրման գլխավոր դերակատարը: Մասնակցել է նաև 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմին, իսկ ավելի վաղ՝ 1812-14 թվականներին, Հայրենական պատերազմին և Փարիզի գրավմանը։