Մայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

MediaHub-ի ուշադրությունը գրավեց այսօրվա կառավարության նիստի օրակարգը․ ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:

Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ը, կլինի ոչ աշխատանքային: Առաջարկվում է աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment