Իրանը նախազգուշացնում է Թրամփին | Radar Armenia

Իրանը նախազգուշացնում է Թրամփին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններին և հնարավոր ռազմական բախման հեռանկարներին։ 

Նա մասնավորապես նշել է, որ թեև Դոնալդ Թրամփը կարող է պատերազմ սկսելու որոշում կայացնել, սակայն նա չի տիրապետի դրա ավարտի սցենարներին և հետագա զարգացումներին։ 

Խոսնակը շեշտել է, որ Թեհրանը սկզբունքորեն դեմ չէ Վաշինգտոնի հետ երկխոսությանը։

«Թրամփը կարող է պատերազմ սկսել, բայց նա չի կարող վերահսկել, թե ինչպես այն կավարտվի։ Հարձակման դեպքում Իրանը կպատասխանի, և հազարավոր ամերիկացի զինվորներ կհայտնվեն վտանգի մեջ։ Մենք պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե դա լինի անկեղծ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment