
Թեհրանը պատրաստ է երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե դրանք նոր համաձայնագրի շուրջ «իրական բանակցություններ» լինեն։ Այս մասին ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։
Ղալիբաֆը, միևնույն ժամանակ, կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզապես ցանկանում է իր կամքը «պարտադրել» մյուսներին։