«ԱՄՆ-ն հեշտությամբ կարող է դավաճանել իր դաշնակիցներին»․ Ստեփան Դանիելյան

«ԱՄՆ-ն հեշտությամբ կարող է դավաճանել իր դաշնակիցներին»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «TRIPP-ի հետքերով

ԱՄՆ-ի թշնամի լինելը վտանգավոր է, իսկ նրա բարեկամը լինելը՝ մահացու», – Հենրի Քիսինջեր:
Այս արտահայտությունը Հենրի Քիսինջերն արել է հարավվիետնամական առաջնորդ Նգո Դին Դյեմի ճակատագրի քննարկման համատեքստում, որը սպանվել է 1963 թվականին։ Արտահայտության իմաստն այն է, որ Միացյալ Նահանգները կարող են հեշտությամբ դավաճանել իրենց դաշնակիցներին։
«Վերջերս հնարավորություն ունեցա հարց տալ Հենրի Քիսինջերին։ Ես նրան հարցրի՝ այսօր աշխարհում որն է ավելի լավ՝ Ամերիկայի բարեկա՞մը լինել, թե՞ նրա թշնամին։ Նա ասաց, որ աշխարհում ամենավատը Ամերիկայի թշնամին լինելն է։ Միակ բանը, որը կարող է դրանից մի փոքր ավելի վատ լինել, Ամերիկայի բարեկամը լինելն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան

Leave a Comment