Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում ռազմական ուժ կիրառել Վենեսուելայի դեմ

Միացյալ Նահանգները մտադիր չէ կրկին ռազմական ուժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն։

«Ես կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ մենք չենք պատրաստվում, չենք պլանավորում և չենք սպասում որևէ ռազմական գործողություն Վենեսուելայի դեմ։ Մեր ռազմական ներկայությունը Վենեսուելայում կսահմանափակվի դեսպանատունը պահպանող ծովային հետևակայիններով։ Սա է մեր նպատակը», – ասել է նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Leave a Comment