Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները

Քաղաքականություն

28.01.2026 | 21:25

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 28-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լիտվայի առաջատար «Աշխարհաքաղաքականություն և անվտանգային հետազոտություններ» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն Լինաս Կոյալայի հետ:

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ, ընդգծել են միջազգային արդյունավետ փոխգործակցության և ջանքերի համադրման կարևորությունը տարբեր տարածաշրջաններում անվտանգային մարտահրավերների հասցեագրման համար:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված ծրագերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ համատեքստում առանձնանշելով «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը:

Զրուցակիցները քննարկել են նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովի և ուղեղային կենտրոնի միջև համագործակցության հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment