Կարապետյանն անդրադարձել է նախկին զինվորականների գործազրկության խնդրին • Tribune.am

«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպում է ունեցել հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ։

Հանդիպման ընթացքում Կարապետյանը անդրադարձել է սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ ընդգծելով, որ բազմաթիվ կամավորներ այսօր չունեն իրենց մասնագիտությանը և փորձին համապատասխան աշխատանք։

«Մենք հանձնառու ենք ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ՝ ապահովելով արժանապատիվ զբաղվածություն։ Նրանք, առավել ևս, արժանի են դրան»,– նշել է նա։

Leave a Comment