Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ ժողովրդավարական արժեքները և երկրի տարածքային ամբողջականությունը հանդիսանում են ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմքը։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չենք կարող հատել, սակայն Գրենլանդիայի տեսանկյունից մենք կփորձենք գալ որևէ համաձայնության», — ընդգծել է Նիլսենը
Քաղաքական գործիչը նշել է, որ Գրենլանդիայի իշխանությունները լուրջ ճնշում են զգում Միացյալ Նահանգների կողմից։ Նա զարմանք և վրդովմունք է հայտնել Վաշինգտոնի հռետորաբանության փոփոխության կապակցությամբ.
Նիլսենը շեշտել է, որ Գրենլանդիան միշտ եղել է հավատարիմ գործընկեր և դաշնակից։
«Պատկերացրեք, որ դուք ապրում եք մի աշխարհում, որտեղ հավատարիմ գործընկեր եք… իսկ հետո ձեր գործընկերներից ոմանք սկսում են խոսել զավթման, ձեռքբերման մասին և չեն բացառում զենքի կիրառումը», — հավելել է նա։
Չնայած լարվածությանը, Գրենլանդիան պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր ձևաչափեր, որոնք կարող են ներառել.
ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանական համաձայնագրերի արդիականացում։Ենթակառուցվածքների զարգացում և հանքարդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրեր։ Ցանկացած գործարք պետք է հարգի Գրենլանդիայի ինքնավարությունն ու Դանիայի հետ նրա իրավական կապը։