Նիպահ վիրուսը չափազանց վտանգավոր է, բայց համավարակի սպառնալիք չկա. Օնիշչենկո

https://arm.sputniknews.ru/20260128/nipah-virusy-chapazanc-vtangavvor-e-bajc-hamavaraki-sparnaliq-chka-onishchenkvo-98184809.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98182182_177:0:1137:720_1920x0_80_0_0_42994edb661795bdb4ec2d6a42d03787.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վիրուս, վարակ, գենադի օնիշչենկո, տեսանյութ, տեսանյութեր, видео

վիրուս, վարակ, գենադի օնիշչենկո, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահը կարծում է, որ դեռ վաղաժամ է խոսել Նիպահ վիրուսի լայնածավալ տարածման ռիսկի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Թեև Նիպահ վիրուսը (Nipah henipavirus) չափազանց վտանգավոր է, սակայն համավարակի ներուժ չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա – Մինսկ – Աստանա – Բիշքեկ – Երևան – Տաշքենդ տեսակամրջի ժամանակ։

Նշենք, որ Նիպահ վիրուսը բռնկվել է Հնդկաստանում։ Տուժել են Արևմտյան Բենգալիա նահանգի Կալկաթայի շրջանի բուժաշխատողները, որոնք շփվել են հիվանդների հետ։

Ինչպես նշեց ակադեմիկոսը, իրականում Նիպահը վիրուսաբաններին բավականին վաղուց է հայտնի. այն առաջին անգամ ի հայտ է եկել 1998-99 թվականներին, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար խնդիրներ է առաջացնում գրեթե ամբողջ Հարավարևելյան Ասիայի տարածքում։ 2009-ից 2025 թվականներին որոշակի «անդորր» էր նկատվում, և ահա Նիպահը կրկին հիշեցրել է իր մասին։

Ըստ Գենադի Օնիշչենկոյի՝ Նիպահի այսպես կոչված բնական պահեստը, ինչպես և COVID-19-ի դեպքում, թռչող աղվեսներն են, թռչող շները և այլ թաղանթաթևավորները, որոնք կրում են այս վիրուսը: Վիրուսը փորձում է միջտեսակային պատնեշը հաղթահարել սննդային ճանապարհով (չլվացված մրգերի/բանջարեղենի, կեղտոտ ձեռքերի, աղտոտված ջրի միջոցով):

Փորձագետի խոսքով՝ առկա տեղեկությունների հիման վրա դեռևս վաղաժամ է խոսել Նիպահի լայնածավալ տարածման ռիսկի մասին, ինչպես դա եղավ COVID-ի դեպքում։ Այնուամենայնիվ, պետք է սահմանափակել ուղևորությունները, հատկապես դեպի այն անբարենպաստ վայրեր, որտեղ տեղակայված են վիրուսի բնական օջախները: Խոսքը նախևառաջ Հնդկաստանի որոշ շրջանների մասին է:

«Հնդկաստան մեկնել կարելի է: Բայց այն վայրեր, որտեղ հիվանդությունը կոնկրետ տեղ ունի և դրսևորվում է, իհարկե, չարժե գնալ։ Այս տարվա առաջին երկու շաբաթվա ընթացքում մեր երկրից շուրջ 600 հազար մարդ է մեկնել արտերկիր հանգստանալու: Դա ավելին է, քան 2024 թվականին: Ես հասկանում եմ, երբ գործարարն է մեկնում իր գործերով, նա էկզոտիկ վայրեր այցելելու ժամանակ չունի։ Նա գործնական հարցերը լուծում է հարմարավետ պայմաններում և վերադառնում, և, փառք Աստծո, թող դրանով էլ զբաղվի։ Բայց այլ հարց է, երբ մեկնում է հանգստացող զբոսաշրջիկը, այն էլ մեր զբոսաշրջիկը, որն արհամարհում է սպառնալիքներն ու նախազգուշացումները…»,-ընդգծել է Գենադի Օնիշչենկոն։

Ակադեմիկոսի կարծիքով՝ Նիպահ վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելը մեծ խնդիր չի լինի ռուս գիտնականների համար։ Ի տարբերություն գրիպի վիրուսի, որը մեկ սեզոնի ընթացքում կարող է մուտացիայի ենթարկվել և հաղթահարել իմունային պատասխանը, Նիպահն ավելի կայուն է, ինչը, Օնիչշենկոյի խոսքով, լավ է պատվաստանյութի մշակման տեսանկյունից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նիպահ վիրուսն աշխարհում ամենավտանգավորներից մեկն է համարում, դրա դեմ դեղամիջոց կամ պատվաստանյութ չկա: Նիպահն առաջացնում է տենդ և էնցեֆալոպաթիա՝ ուղեղի բջիջների վնասում, մահացության մակարդակը 40-75 տոկոս է: Վիրուսը տարածվում է թռչող աղվեսների և չղջիկների միջոցով. մարդիկ սովորաբար վարակվում են՝ ուտելով այնպիսի մրգեր, որոնց վրա մնացել է վարակված կենդանու թուքը: Վիրուսը կարող է փոխանցվել նաև ընտանի կենդանիներին: Նիպահը գրեթե չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով և ուղղակի շփում է պահանջում վարակվածի օրգանիզմի հեղուկների հետ:

Ռոսպոտրեբնադզորը հունվարի 25-ին հայտնել էր, որ իրավիճակը վերահսկվում է, և Ռուսաստանի տարածքում հիվանդության դեպքեր չեն գրանցվել: Ինչպես նշել են գերատեսչությունում, ՌԴ-ում առկա են բավարար քանակությամբ թեստ-համակարգեր լաբորատոր ախտորոշման համար, իսկ պետական սահմանի անցման կետերում գործում է «Պերիմետր» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որը թույլ է տալիս հայտնաբերել վարակիչ հիվանդությունների ախտանիշներով քաղաքացիներին և կանխել հիվանդության հետագա տարածումը երկրի տարածքում:

ԱՀԿ-ն հայտնել է, որ մերձարևելյան MERS-CoV շնչառական համախտանիշից 4 մարդ է մահացել

Leave a Comment