Անդոնն ինչ-որ տեղ ճիշտ է. կյանքում շատ բան կապված է հենց հոգեբանության հետ, բայց հարց է առաջանում՝ արդյոք հայ զինվորի կամ բանակի խնդիրն ընդամենը համազե՞ստն է:
Անդոնն ասում է, որ եթե կրում ես խեղճության խորհրդանիշ դարձած համազգեստ, ապա չես կարող շատ բանի հավակնել, քանի որ դա հոգեբանորեն քեզ կոտրում է: Բայց արդյոք հոգեբանորեն մարդուն չի՞ կոտրում այն փաստը, որ չնայած պարտությանն ու կրած ստորացումներին՝ Հայաստանի ղեկավարությունը մնացել է նույնը: Երբ Նիկոլն Իլհամի առաջ կզում է, իսկ Իլհամն էլ ոտքերը մաքրում է նրա դեմքին, դրանից հայ զինվորը չի՞ ընկնում հոգենաբական տվայտանքների մեջ, կամ չի՞ տվայտվում արդյոք, երբ հանկարծ նրա առաջէ հառնում պապիկյան Սուրիկի կերպարանքը. ախր Սուրիկը տեղով տվայտանքի աղբյուր է:
Ադրբեջանի հաղթանակը կռած ղեկավարության պայմաններում հայ զինվորին եթե անգամ ամերիկյան զինվորական համազգեստ էլ հագցնես կամ ասենք բրիտանական ու չինական, դա ոչ մի օգուտ չի տալու, քանի որ ամեն անգամ լսելով Նիկոլի ճղճղան ձայնն ու տեսնելով Սուրիկի «տուպոյ» երեսը՝ մարդիկ թևաթափ են լինելու ու հոգեբանորեն ծնկի են գալու՝ հիշելով Իլհամի՝ Նիկոլի վրա թափ տված բռունցքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: