Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե կասկած չունի, որ այսօր Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ահմեդ Ալ-Շարաան քննարկելու են նաև Սիրիայում ռուսաստանցի զինվորականների տեղակայմանն առնչվող բոլոր հարցերը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն պաշտոնական Դամասկոսը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին, Պեսկովը նշել է. «Ասադի թեման մենք որևէ կերպ չենք մեկնաբանում»։