Փաստերը Նիկոլին «կռուտիտի» տեղ չեն թողնում



Բանակի օրվա առթիվ Նիկոլը մի ուղերձ է հղել՝ հերթական անգամ հանդես գալով յուր ինքնաարդարացմանը միտված հայտարարություններով. մասնավորապես՝ խոսել է Եվրոայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դրդապատճառից՝ հորինելով, թե եթե այդպես չվարվեին, այսօր բանակ չէինք ունենա, քանի որ ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել էր» Հայաստանից, իսկ ատասահմանյան երկրները զենք չէին վաճառում մեզ, քանի որ վստահ չէին, որ այն չի հայտնվի ՀՀ սահմաններից դուրս, ինչպես նաև կասկածում էին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը կարող են հայտնվել ՀԱՊԿ-ի ձեռքում:

Այսպիսով՝ Նիկոլը մի կողմից՝ փորձել է պատճառաբանել, թե ինչու Արցախը ճանաչեղ Ադրբեջանի կազմում, մյուս կողմից՝ պատճառաբանել, թե ինչու են ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի հետ մեր ներկայիս հարաբերությունները նման որակի:

Նախ՝ Արցախի ու զենքի առևտի միջև եղած հորինածին կապի մասին: Ժամանակակից աշխարհում զենքի վաճառքի հարցը պետությունների միջև կարգավորվում է ռազմավարական շահերով։ Աշխարհում բազմաթիվ երկրներ ունեն տարածքային վեճեր, սակայն դա չի խանգարում նրանց զինվել ու զենք գնել։ Ինչպե՞ս պատահեց, որ ունենալով արցախյան խնդիր ու բնավ ճանաչած չլինելով Արցախը որպես Ադրբեջան՝ Հայաստանը կարողանում էր նախորդ՝ նախանիկոլական փուլերում զենք ձեռք բերել ոչ միայն հիմնական մատակարար ՌԴ-ից, այլև ասենք Չինաստանից, Սլովակիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոնտենեգրոյից, Մոլդովայից ու Հորդանանից: իսկ եթե իսկապես Հայատսնաի առաջ դրել են նման խնդիր,ապա դա արել են Նիկոլի պատճառով. հասկացել են, թե ում քութիկի հետ գործ ունեն:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա նախ պետք է հարց առաջանա՝ ի՞նչ կատարվեց, որ ՀԱՊԿ-ը Հայաստանից «ձեքերը լվաց», արդյոք ՀՀ իշխանություններն իրենց քաղաքականությամբ լեգիտիմ հիմքեր չտվեցի՞ն ՀԱՊԿ-ին՝ նման կեցվածք որդեգրելու՝ չհաշված, իհարկե, այն, որ նույն ՀԱՊԿ-ը հանդես էր եկել անվտանգային առաջարկներով, որոնք ՔՊ-ն մերժել էր՝ իր արևմտյան տերերի թելադրնաքը կատարելով: Մերժել էր, որ հետագայում TRIPP նախագիծն ի հայտ գար ու թուրքերին ԱՄՆ հովանու ներքո միջանցք տար:

Նիկոլը կարող է շատ բան ասել ու գրել, բայց փաստերը նրան «կռուտիտի» տեղ ուղղակի չեն թողնում,իսկ փաստն այն է, որ ՀՀ-ն Այսօր խիստ պայմանական մի բան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment