ՀՀ-ն Թուրքիային միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործի է փոխանցել

Քաղաքականություն

28.01.2026 | 13:42

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Թուրքիա են բերվել միջազգային և ազգային մակարդակով կարմիր ծանուցագրերով հետախուզվող 14 հանցագործներ։

Նշվում է, որ Թուրքիա են վերադարձրել կարմիր ծանուցագրերով հետախուզվող 13 հանցագործի և արտերկրում ազգային մակարդակով հետախուզվող 1 հանցագործի հետևյալ երկրներից․ Վրաստան (9 անձ), Գերմանիա (2), Հայաստան, Խորվաթիա, Չեռնոգորիա։

Հաղորդվում է, որ Դ.Գ.-ն, որը միջազգային մակարդակով հետախուզվում է «դիտավորյալ սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կողոպուտի և պաշտոնական փաստաթղթերի կեղծման» համար, գտնվում էր ՀՀ-ում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment