ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն շնորհավորել են Հայկական բանակի 34-ամյակի կապակցությամբ:
Իր ուղերձում Քոչարյանը հույս է հայտնել, որ երկիրը կկարողանա վերականգնել բանակի ուժն ու մարտական ոգին, ինչը, նրա խոսքով, կապահովի երկարատև խաղաղություն։ Նա նշել է, որ վերջին 8 տարիներին իշկանություններն ամեն ինչ արել են «տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար»։
«Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել»,- գրել է նա:
Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունների կողմից սեփական սխալների մեղքը բանակի վրա բարդելու փորձը հետևանքներ է ունեցել Զինված ուժերի համար։
«Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին: Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին»,- գրել է նա։
«Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»,- ասվում է Սերժ Սարգսյանների ուղերձում։
Այսօր առավոտյան, Բանակի օրվա պատվին, Սերժ Սարգսյանն իր անունից ծաղկեպսակ էր դրել Եռաբլուր զինվորական պանթեոնում, և հարգանքի տուրք մատուցել բանակի կառուցմանը նպաստած և հայրենիքը պաշտպանելու գործում անձնուրացություն ու քաջություն ցուցաբերած հերոսներին։
Հունվարի 28-ին, լրանում է Հայկական բանակի կազմավորման 34-ամյակը։ 1992 թվականին այս օրը կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը՝ իրավաբանորեն նշելով Հայկական ազգային բանակի ստեղծումը։
Բանակի օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը կլուծվի սահմանազատման միջոցով։
