Ռուբիոն հայտարարել է Վենեսուելային ուժով համագործակցության մղելու ԱՄՆ պատրաստակամության մասին

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ուժ կիրառել՝ Վենեսուելային համագործակցության հարկադրելու համար։ Նա հույս է հայտնել, որ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի անձնական շահերը կդրդեն նրան նպաստել ամերիկյան առանցքային նպատակների իրագործմանը, հայտնում է Bloomberg-ը։

Չորեքշաբթի օրը օրենսդիրների առջև ելույթի համար նախապատրաստված հայտարարության մեջ Ռուբիոն նշել է, որ Ռոդրիգեսը խոստացել է բացել Վենեսուելայի էներգետիկ հատվածը ամերիկյան ընկերությունների համար։ Ըստ պետքարտուղարի՝ խոստումը ներառում է արդյունահանման նախապատվելի հասանելիության տրամադրում և նավթի վաճառքից ստացված միջոցների օգտագործում՝ ամերիկյան ապրանքներ գնելու նպատակով։

Leave a Comment