ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընթացիկ հարցերը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու և զարգացնելու բարեկամական երկկողմ հարաբերությունները։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տուադերային երկրում վերջերս կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ի պատասխան՝ ԿԱՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին՝ երկրի ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման գործում ցուցաբերվող աջակցության համար։
