Թուրքիայում Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել – 5tv

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Ստամբուլում իրականացրել է հատուկ գործողություն, որի արդյունքում ձերբակալվել է 6 անձ՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվածները մեղադրվում են «քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ձեռք բերելու» մեջ։ Կալանավորվածների թվում են ռազմարդյունաբերական ընկերության սեփականատերեր, ինչպես նաև Իրանի մեկ քաղաքացի։

Leave a Comment