ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան նավատորմը շարժվում է դեպի Իրան, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը հույս ունի ի վերջո համաձայնության գալ Թեհրանի հետ, փոխանցել է Interfax-ը։
«Այս պահին հրաշալի նավատորմ է անվտանգ շարժվում դեպի Իրան, կտեսնենք», – ասել է Թրամփը Այովայում կայացած միջոցառման ժամանակ։
Ամերիկացի առաջնորդը, սակայն, վերահաստատել է իր հույսը, որ Թեհրանը համաձայնության կգա Վաշինգտոնի հետ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ իշխանությունները ողջունում են ցանկացած գործընթաց, որը կանխում է պատերազմը և տանում դեպի խաղաղություն։
Բողոքի զանգվածային ցույցերը երկրում սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին:
