Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես հիմնադիր անդամ

Քաղաքականություն

28.01.2026 | 11:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես հիմնադիր անդամ։ Այս մասին նշվում է կազմակերպության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Խաղաղության խորհուրդը ողջունում է Հայաստանին որպես մեր զարգացող միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նման գրառումներ են արվել նաև մասնակից մյուս պետությունների հետ կապված, այդ թվում՝ Ադրբեջանի։

Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment