Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն:
«Այսպես որ գնա` «կարգալույծ եղած» հոգևորականները ավելի շատ կլինեն, քան «կարգալույծ չեղածները»:
Իսկ եթե ավելի լուրջ` Գարեգին երկրորդը կորցրել է ոչ միայն եկեղեցու կառավարումը, այլև իրականության զգացումը: Իրեն թվում է, թե պետությունից վեր է կանգնած, իսկ նրան «ոգևորողները» ավելի զորեղ են, քան ՀՀ օրենքն ու պետականությունը:
Այս հարցը պետք է հնարավորինս շուտ լուծել` Հանուն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության, հետո նաև հանուն Հայ առաքելական եկեղեցու: Գարեգին երկրորդի ամեն մի նոր որոշում կամ գործողություն ավելի մեծ վնաս է հասցնում Հայաստանին և ՀԱ եկեղեցուն, քան կարելի է պատկերացնել»,- գրել է Ղևոնդյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
212 դիտում