
Երևան քաղաքում՝
Հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 28-ին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հունվարի 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։