
ՀՀ ճանապարհային դեպարտամենտ․ ««Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում երթևեկելիս լինել առավել զգոն։ Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։ Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։
Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն»։
Աղբյուրը` ՀՀ ճանապարհային դեպարտամենտ