Մոսկվայում նոր հզոր ձնաբքի ցիկլոն է գրանցվել, հետաձգվել են մի շարք չվերթներ

Մոսկվայում նոր հզոր ձնաբքի ցիկլոն է գրանցվել. մինչև հունվարի 29-ը հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ:  

Ճանապարհներին խցանումներ են առաջացել, իսկ Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները: 

Մասնագետները զգուշացնում են վարորդներին և Մոսկվայի մարզի բնակիչներին զգույշ լինել և պլանավորել իրենց ճանապարհորդությունը՝ համաձայն եղանակային պայմանների:

Առատ ձյան պատճառով Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից մինչև 12:00-ը։ Հետագա ժամերին չվերթների ընդունումն ու թողնումը կատարվել է սահմանափակումներով և ուշացումներով:

Զբոսաշրջիկներին և ուղևորներին խորհուրդ է տրվում ստուգել չվերթի կարգավիճակը առցանց։

Ուշացումներ և սահամանփակումներ կան ՌԴ մայրաքաղաքի մյուս օդանավակայաններում ևս, ինչպես նաև Սոչիի օդանավակայանում:

Leave a Comment