Հայաստանի փոխարեն բարձրացել է Նիկոլը, ինչը դժվար է համազգային ձեռքբերում համարել

Վստահեցնելով, թե խոնարհվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հարազատների առաջ՝ այդ հարազատներին ստորացրած, ազատազկած, հալածած ու ասֆալտներով քարշ տված Նիկոլը գրել է. «… Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եվ ոչ թե կոտրող։
Այս հարցին տրվել է հստակ եվ աներկբա պատասխան․ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա…»:

Եվ ի՞նչ, բարձրացե՞լ է… Նիկոլն ընդամենը փորձել է ինչ-որ ռացիոնալիզմ հաղորդել ողբերգությանը և լեգիտիմացնել մեր կորուստներն ու թշնամու ձեռքբերումները՝ դրանք ներկայացնելով որպես անհրաժեշտ գին՝ «պետականաշինության» համար վճարված:

Բայց ի՞նչ տեղի ունեցավ ողբեգությունից հետո: Դրանից հետո Հայաստանը հայտնվեց անդունդում՝ ունենալով սուվերեն տարածքների կորուստ նաև: Հասարակությունը հայտնվեց բարոյական ճգնաժամի ու արժեհամակարգային դեգրադացիայի ռեժիմում, իսկ Հայաստանը շուտով կորցրեց իր սուբյեկտայնությունը, որի «ամենափայլուն» դրսևորումը Եվրոպայում Արցախը որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածք հռչակումն էր, որին էլ, ինչպես հայտնի է, հաջորդեց Արցախի տոտալ հայաթափումը՝ էթնիկ զտումը, որը Նիկոլը լեգիտիմացրեց՝ հասկացելով, որ ոչ միայն մտադիր չեն Ադրբեջանին պատասխանատվության կանչել, այլև դեռ մի բան էլ շնորհակալ են Իլհամին, որ օգնեց Նիկոլին՝ ազատվելու ռուսական թոկից:

Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա այսօր տիրող փաստացի բռնատիրական կարգերը, ոստիկանապետությանը բնորոշ բարքերն ու քաղբանտարկյալների մեծ թիվը նույնպես զոհերի հանդեպ Նիկոլի ունեցած «հարգանքի» ու «երախտագիտության» հետևանք են: Արդյունքում Հայաստանը դարձել է «ֆեյլդ սթեյթ», որ ոչ մի կապ չունի Նիկոլի հայտարարության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment