Մայիսի 4-ը՝ ոչ աշխատանքային․ փոխարենն աշխատանքային կլինի ապրիլի 18-ի շաբաթ օրը

ՀՀ կառավարությունը որոշման նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով 2026 թվականի մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է լինելու։ Փոխարենն աշխատանքային կլինի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:

Ըստ նախագծի՝ սա պայմանավորված է ՀՀ-ում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմամբ:

«Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- նշված է նախագծում։

Նախատեսվում է, որ ՀՀ կժամանի շուրջ 50 պետության բարձրաստիճան ներկայացուցիչ։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment