Կյանքից հեռացել է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բորիս Իգնատևը

85 տարեկանում մահացել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բորիս Իգնատևը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) վետերանների կոմիտեի նախագահ Ալեքսանդր Միրզոյանը, հաղորդում է «Матч ТВ»-ն։

2024 թ. դեկտեմբերից Բորիս Իգնատևը պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ։

Մոսկվայի «Սպարտակի» սանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է ռուսական մի շարք ակումբներում։

Բորիս Իգնատևը Ռուսաստանի հավաքականը գլխավորել է 1996-1998 թվականներին։ Նա գլխավորել է նաև Մոսկվայի «Տորպեդոն», «Սատուրնը», Կիևի Դինամոն ու ԽՍՀՄ երիտասարդական հավաքականը, որի հետ 1988-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Leave a Comment