ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

27 հունվարի 2026 – 13:54 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 26-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ: Նրանք անդրադարձել են Հայաստանի և Մոլդովայի միջև համագործակցության խորացման ու երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորություններին։

Երկուստեք շեշտադրվել է հետաքրքրվածությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների, այդ թվում՝ տնտեսական ոլորտում համագործակցության խթանման հարցում։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական կառույցների շարունակական կայացման, ինչպես նաև ժամանակակից խառնածին մարտահրավերների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմների շուրջ։

Քննարկվել են նաև Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցեր՝ ընդգծելով պատրաստակամությունը՝ կիսվելու եվրոպական ինտեգրման փորձով։ Այս շրջանակում հատուկ անդրադարձ է եղել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Երևանում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային իրադարձություններին։

Leave a Comment