Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Լոնդոնի Duchess թատրոնում կայացած «The Political Party Live» հումորային շոուի ժամանակ զվարճացրել է լսարանին՝ կատակելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ոճով։
Սթարմերը բեմում կրել է ավիատոր ոճի արևային ակնոցներ և ֆրանսերենով ողջունել Մակրոնին՝ ակնարկելով նախագահի՝ անցյալ շաբաթ Դավոսում կրած աչքի ընկնող ակնոցները։
Իր TikTok-յան էջում վարչապետը հրապարակել է տեսանյութը «Talk to me, Goose» մակագրությամբ՝ հղում անելով հանրահայտ «Top Gun» ֆիլմին։
