Այսօր՝ հունվարի 27-ին Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար մարտի դաշտում ընկած իր զավակներին։ Այս մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է հայ ժողովրդին»,-ասված է հայտարարության մեջ:
Օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Այսօր ոչ աշխատանքային օր է։