Աբու Դաբիի բանակցությունները՝ առանց հստակ արդյունքների




 


ԱՄՆ միջնորդությամբ Աբու Դաբիում կայացած եռակողմ հանդիպման մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ:


 


Ինչպե՞ս կբնութագրեք Աբու Դաբիում անցկացված բանակցությունները։


 


– Դրանք ավելի շատ ձև էին, քան բովանդակություն։ Խոսվում է դրական մթնոլորտից և գործընթացը շարունակելու պատրաստակամությունից, սակայն հստակ համաձայնություններ չեն երևում։


 


– Այսինքն՝ առաջընթաց չկա՞։


 


– Առկա են խաղաղության ուղղությամբ ակնարկներ, բայց բացակայում են ժամկետները և նույնիսկ հրադադարի շուրջ նախնական պայմանավորվածությունները։


 


– Ամերիկյան կողմը բանակցությունները «կառուցողական» է որակում։ Դա ի՞նչ է նշանակում։


 


– Դա ընդհանուր ձևակերպում է։ Կառուցողականությունը փաստացի արտահայտվում է միայն մեկ բանով՝ բանակցությունները շարունակվելու են։


 


– Ինչո՞ւ է Աբու Դաբին ընտրվել որպես բանակցային հարթակ։


 


– ԱՄԷ-ն վաղուց է փորձում հաստատվել որպես միջնորդ հարթակ։ Աբու Դաբին համարվում է արևմտյան ազդեցության տակ գործող և քաղաքականապես ընդունելի միջավայր։


 


– Տարածաշրջանային քաղաքականությունը որքանո՞վ է ազդում այս ընտրության վրա։


 


– Շատ մեծ չափով։ Ռիադ–Աբու Դաբի հակասությունները, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը և Քաթարի համեմատական նահանջը մեծացնում են Աբու Դաբիի դերակատարումը։


 


– Մոսկվայից հնչած հայտարարությունները ի՞նչ են ցույց տալիս։


 


– Դրանք վկայում են ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունների որոշակի բնականոնացման փորձի մասին՝ արդեն երկկողմ ձևաչափով և առանց միջնորդների։Բայց դա չի նշանակի որ ամեն ինչ հեսազասահ է գնում և լինելու են անմիջական համաձայնություններ։


 


– Կարո՞ղ ենք ասել, որ ուկրաինական հակամարտության ավարտը մոտ է։


 


– Ոչ։ Այս փուլում խոսքը լուծման մասին չէ, այլ երկխոսության պահպանման։ Աբու Դաբին այդ գործընթացի խորհրդանշական հարթակն է, ոչ վերջնակետը։


 


 


Leave a Comment