Չինաստանի ԱԳՆ-ը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերացնել Կուբայի դեմ սահմանված շրջափակումը և պատժամիջոցները

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել միջազգային իրավունքի խախտումը և անհապաղ վերացնել Կուբայի նկատմամբ արգելանքներն ու պատժամիջոցները։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը երեքշաբթի օրն անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել Կուբայի նկատմամբ ճնշումները և անհապաղ վերացնել արգելանքներն ու պատժամիջոցները։

Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կուբայի իշխանությունների նկատմամբ նոր ճնշման միջոցներ, այդ թվում՝ երկրի նավթային ներմուծումը դադարեցնելու նպատակով ամբողջական ծովային արգելանքի հնարավորությունը։

«Կոչ ենք անում ԱՄՆ-ին դադարեցնել կուբացի ժողովրդի գոյության և զարգացման իրավունքից զրկելը, դադարեցնել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խարխլող գործողությունները, դադարեցնել միջազգային իրավունքը խախտող գործողությունները և անհապաղ վերացնել Կուբայի նկատմամբ արգելանքներն ու պատժամիջոցները», — հայտարարել է Գո Ցզյակունը։

Leave a Comment